ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Երբ քննադատությունը դառնում է «նորաձևություն»

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Երբ քննադատությունը դառնում է «նորաձևություն»
12.09.2013 | 16:54

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման վերաբերյալ համացանցն ու ԶԼՄ-ները հեղեղած հուզական «տեղեկատվական աղբը» քչփորելով` ԵՄ ասոցացման համաձայնագրի ջատագովների հնչեցրած գնահատականների մեջ գերակշռող հիմնավորումներից ամենահուզականը, թերևս, հետևյալն էր. «Չորս տարի աշխատել ենք ԵՄ ասոցացման համաձայնագրի վրա, ապա կտրուկ քայլ արել…»: Այո՛, աշխատել ենք, այո՛, վեկտոր է փոխվել, իսկ ո՞վ ասաց, որ չորս տարվա ընթացքում չի կարող աշխարհաքաղաքական իրավիճակ փոխվել. արտաքին քաղաքականությունը ճահճացած երևույթ չէ, այն դինամիկ է և կարող է փոփոխվել, ուստի հմուտ քաղաքական գործիչը, առավել ևս երկրի նախագահը, պարտավոր է իրավիճակին համահունչ քաղաքական ճկունություն դրսևորել: Բացի այդ, Հայաստանը հայտարարել է, որ ԵՄ ասոցացման համաձայնագիրը շարունակում է մնալ օրակարգում, ուստի, եթե ԵՄ-ն իրապես հետաքրքրված է Հայաստանի ինտեգրման գործընթացով, և դա բացառապես «ռուսական արջի թաթը» տրորելու հերթական փորձ չէ, ապա Բրյուսելի համար մեծ դժվարություն չի ներկայացնի քաղաքական ճկունություն ցուցաբերել և 4 տարվա ընթացքում կատարված աշխատանքների հիմքի վրա շարունակել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը: Ամեն դեպքում, «նեղացած երեխայի» կեցվածքը հարիր չէ ԵՄ-ի նման լուրջ կառույցին, ի վերջո, իր որոշումներում պաշտոնական Երևանը ելնում է սեփական երկրի շահերից և անվտանգությունից: Չմոռանանք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և տարածաշրջանում Հայաստանի անվտանգությունը ապահովում է դեռևս այս կառույցը: Հարկ է շեշտել նաև, որ ԵՄ-ն Հայաստանին չի առաջարկել շուտափույթ անդամակցել Եվրամիությանը, ինչպես նաև` դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Ի դեպ, վերջինիս անդամ է Թուրքիան, իր ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի հետ (սա որպես հիշեցում այն միամիտների համար, ովքեր կարող են մտածել, թե ՆԱՏՕ-ն է զսպելու ադրբեջանական ագրեսիան): Սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ հայտարարությունից հետո բավականին հետաքրքիր էր հայաստանյան ընդդիմության պահվածքը: Որպես ընդդիմություն՝ նրանք ուղղակի «պարտավոր» էին քննադատել ՀՀ նախագահի որոշումը, սակայն ինչպե՞ս քննադատել այն, ինչի հետ իրենք համամիտ են: Առաջին ելքը գտավ ՀԱԿ հիմնադիր նախագահ և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. իր հայտարարությամբ վերջինս, ըստ էության, հաստատեց, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է միակ ճիշտ որոշումը, սակայն, ընդիմադիր կեցվածքը չկորցնելու համար, անհապաղ հավելեց, որ ինքն ավելի լավ ձևով կանդամակցեր Մաքսային միությանը: Ավելին, առաջին նախագահը, ըստ էության, քննադատեց գործող նախագահին ինքնուրույն և ճկուն քաղաքականություն վարելու համար, շեշտելով, որ գերտերությունների հետ պետք է առավելագույնս ազնիվ լինենք: Կասկածի տակ չեմ առնում ՀԱԿ հիմնադիր նախագահի քաղաքական մտածողությունը, սակայն դժվար եմ պատկերացնում ազնիվ խաղ քաղաքականության մեջ այն պարագայում, երբ հայտնվում ես աշխարհի ուժային բևեռների շահերի բախման կետերից գոնե մեկում: Ինչևէ, շատ ժամանակ չծախսելով հայկական ընդդիմության վաղուց արդեն որդեգրած պոպուլիզմի ժանրի վերլուծության վրա, պարզապես փաստենք, որ նախագահին քննադատելը «նորաձև» է և «արդիական», եթե չի հակասում երկրի անվտանգության շահերին:

Դիտվել է՝ 2081

Մեկնաբանություններ